Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
21.04.2015 | 00:17

...թե «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքից հետո ազատամարտիկների հայտարարած հացադուլը ոչ իրենց կամքով չեղյալ հայտարարվեց: Ազատամարտիկներն այս քայլով պահանջելու էին ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին ու նրա հետ ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամներին: Թեև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այս քայլը բացատրել է «մեր կեղտոտ սպիտակեղենը» հյուրերին ցույց չտալու ցանկությամբ, սակայն «համապատասխան» մարդիկ ազատամարտիկներին կանչել ու հորդորել են համահայկական սգո օրերին զերծ մնալ նման քայլերից, խոստանալով, որ ապրիլի 24-ից հետո չեն խոչընդոտելու նրանց գործողություններին:

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ